Հունիսի 25-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 հունիս,  2025            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տարսոն» սրահում (Ամիրյան 2) «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության ու դրա իրականացման 2022-2026 թթ․ միջոցառումների ծրագրի 2022-2024 թթ. իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսին։ Ելույթներ կունենան՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, իրավաբանական հարցերով փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը, իրավաբան Մարիաննա Ավագյանը, ՀՀ արդարադատության նախարարության և ԲԴԽ ներկայացուցիչներ։ Tel.: (37410) 540199

Ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնագոգ համայնքում (Հրանտ Դինքի 49) կառուցված 12 տների պաշտոնական բացման արարողությունը: Ներկա կլինեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը, Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, Լեռնագոգ վարչական ղեկավար Սարգիս Մարգարյանը և այլ ՀՀ պաշտոնատար անձինք: (Հարկ եղած պարագայում Հիմնադրամը կապահովի տվյալ ԶԼՄ-ի տեղափոխությունը. հեռ. 096869596): 

Ժամը 12:00-ին Սևան քաղաքում /Նաիրյան փողոց, 164 շենք/ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) բացում է մարզային նոր գրասենյակ: Այն կընդլայնի ՊՀԾ ներկայությունը Գեղարքունիքի մարզում և կնպաստի համագործակցությունների զարգացմանը՝ աջակցելով պարենային ապահովությանը, դպրոցական սննդին, կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացմանը և բնակչության կենսապահովմանն ուղղված ծրագրերի շարունակականությանը։ +374 91 42 68 71:

Ժամը 14:00-ին FoodPark by DOWNTOWN-ի դահլիճում (Ադմիրալ Իսակովի 11) «STRIVE» ծրագրի փակման միջոցառումը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի բաղադրիչների ազդեցությունն ու արդյունքները։ ԵՄ համաֆինանսավորմամբ 2022թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. հունիս իրականացվեց «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագիրը։ Միջոցառմանը բացման ելույթով հանդես կգա ԵՄ դեսպան Վասսիլիս Մարագոսը։ Ծրագրի արդյունքները կներկայացնեն «STRIVE» ծրագրի ղեկավար, Նիյր Իսթ Ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արփինե Բաղդոյանը, ինչպես նաև ծրագրի իրականացման տեղական չորս գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։ +37494627057: 

Մշակույթ

Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում /Տերյան 72, թամանյանական մասնաշենք/ տեղի կունենա 1946 թվականի արտասահմանյան հայերի  հայրենադարձության և ընդունելության կազմակերպիչ, «Ներգաղթ» կոմիտեի տեսուչ Մովսես Բազարյանին նվիրված երեկո։ Միջոցառումը կվարի Մովսես Բազարյանի որդին՝ կանադահայ անվանի ջութակահար Մարտին Բազարյանը, ով միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային գրադարանին կնվիրի Մովսես Բազարյանի անձնական գրադարանի բացառիկ մակագրություններով գրքեր։ (Սերո Խանզադյան, Արա Հարությունյան, Սիլվա Կապուտիկյան ... ): Միջոցառման պատվավոր հյուրն է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները։ 033 62 35 13:

Հայերեն Русский

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Սև Օհանյանը, Սիմոն Աբգարյանը, Պավել Պավլիկովսկին և այլ անվանի կինոգործիչներ կհյուրընկալվեն 23-րդ «Ոսկե ծիրան»-ին

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ

«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է