Թրամփն Իսրայելին կոչ է արել չռմբակոծել Իրանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելի զինվորականներին հարվածներ չհասցնել Իրանին և օդանավակայաններ վերադարձնել այն ինքնաթիռները, որոնք մեկնել էին մարտական ​​առաջադրանք կատարելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում:

«Իսրայել։ Մի՛ նետեք այդ ռումբերը։ Եթե դա անեք, դա լուրջ խախտում կլինի։ Անհապաղ տուն վերադարձրեք ձեր օդաչուներին», - գրել է նա։

Ավելի վաղ իսրայելական կողմը հայտնել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել երկրի ուղղությամբ, և իսրայելցի զինվորականները պատրաստվում են պատասխանել այդ հարվածներին։

Իրանական կողմը հայտնել է որ իրենք չեն խախտել հրադադարը։

Հունիսի 13-ին իսրայելական հարվածներից և Իրանի պատասխան հարվածներից հետո կողմերը 12 օր ռազմական գործողություններ էին իրականացնում: Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ հունիսի 23-ին Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազային Կատարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ:

Հայերեն Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը