Իրանը նախապես պատրաստվել էր միջուկային օբյեկտների վերականգնմանը. Էսլամի

2 րոպեի ընթերցում

Թեհրանը նախապես միջոցներ է ձեռնարկել միջուկային օբյեկտների վերականգնմանը նախապատրաստվելու համար, այժմ գնահատում է հասցված վնասը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամադ Էսլամին:

«Մենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ենք նախապատրաստվելու համար և ներկայում գնահատում ենք վնասը: (Խմբ.՝ Միջուկային օբյեկտների) վերականգնմանը նախապատրաստվել էինք նախօրոք, և մեր ծրագիրն է խուսափել արտադրության ու սպասարկման գործընթացում ցանկացած խափանումից», - ասել է նա Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարձակումը իսլամական հանրապետության միջուկային օբյեկտների վրա միանգամայն անարդյունավետ էր:

Հունիսի 13-ին իսրայելական հարվածներից և Իրանի պատասխան հարվածներից հետո կողմերը 12 օր ռազմական գործողություններ էին իրականացնում: Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ հունիսի 23-ին Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազային Կատարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ:

Իրան

Թրամփը հայտարարել է «12-օրյա պատերազմի» ավարտի և Իսրայելի ու Իրանի միջև լիարժեք հրադադարի մասին

Հայերեն Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը