Կրեմլում ողջունում են Իրանի և Իսրայելի միջև հրադադարը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ողջունում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարը, եթե դրան իսկապես հաջողվել է հասնել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե իսկապես հաջողվել է հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Դա այն է, ինչը ՌԴ-ն կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից։ Ուստի դա կարելի է և պետք է ողջունել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

«Մենք հույս ունենք, որ սա կլինի կայուն հրադադար», - նշել է նա։

Պեսկովն ասել է, որ Կրեմլում տեսել են Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունները, լսել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունները և տեսել նախագահ Թրամփի բազմաթիվ հայտարարությունները։

Հարցին, թե այս հրադադարը, Մոսկվայի գնահատմամբ,  որքանով կարող է կայուն լինել, Պեսկովը նշել է, որ դա հայտարարելուց առաջ «եղել են Կատարի միջնորդությամբ շփումներ, ինչպես նաև ԱՄՆ նախագահի մի շարք շփումները Մերձավոր Արևելքում»։ 

«Մենք մինչև վերջ չգիտենք բոլոր մանրամասները, ուստի այստեղ ոչինչ չենք կարող ասել, բայց հենց սկզբից մենք կոչ ենք արել հրաժարվել խնդրի ռազմական լուծումներից և միանգամայն բացառել չհրահրված հարձակում որևէ պետության, այս դեպքում՝ Իրանի վրա, և որ առկա խնդիրների լուծումն ու կարգավորումը իրականացվեն քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը