Երևան

Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները մինչև տարվա վերջ հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները մինչև տարվա վերջ հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մինչև տարվա վերջ թվայնացնել իր կողմից մատուցվող բոլոր ծառայությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

«Գալիք երկուշաբթի օրը մենք հայտարարելու ենք YES նախագծի՝ Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ մենք մեր գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք՝ դեռևս web ֆորմատով։ Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք քաղաքի կողմից մատուցվող հնարավոր բոլոր ծառայությունները թվայնացնել։ Ենթադրում եմ, որ գրեթե ծառայություն չի մնալու, որ էլեկտրոնային հարթակով հասանելի չլինի։ Պլանավորում ենք, որ մինչև տարվա վերջ  YES  հարթակը ունենա հավելվածներ և Android-ի և IOS-ի համար»,- ասել է Երևանի քաղաքապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում