Իրան

Հրադադարի համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Իրանը պատրաստ է դադարեցնել Իսրայելին տրվող պատասխանը. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Հրադադարի համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Իրանը պատրաստ է դադարեցնել Իսրայելին տրվող պատասխանը. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Թեհրանը պատրաստ է դադարեցնել Իսրայելին տրվող պատասխանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արաղչին այս մասին գրառում է կատարել X-ում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ձեռք բերման մասին։

«Ինչպես Իրանը բազմիցս հստակեցրել է, Իսրայելն է պատերազմ սկսել Իրանի դեմ, այլ ոչ թե հակառակը։ Այս պահի դրությամբ որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, եթե Իսրայելի վարչակարգը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ին, ապա դրանից հետո մենք մտադրություն չունենք շարունակելու մեր պատասխանը։ Մեր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ», - գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկու երկրները դիմել են իրեն խաղաղության հաստատման համար, և շուտով կլինի 12-ժամյա հրադադար, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում