Թրամփը հայտարարել է «12-օրյա պատերազմի» ավարտի և Իսրայելի ու Իրանի միջև լիարժեք հրադադարի մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնել են «լիարժեք և ամբողջական հրադադարի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա Truth Social հարթակում գրել է, որ առաջիկա ժամերին երկու երկրները կավարտեն ընթացքի մեջ գտնվող իրենց վերջին առաքելությունները, և տասներկուժամյա հրադադար կլինի, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։

«Պաշտոնապես Իրանը կսկսի հրադադարը, իսկ 12-րդ ժամին Իսրայելը կսկսի հրադադարը, և 24-րդ ժամին աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Յուրաքանչյուր հրադադարի ընթացքում մյուս կողմը կմնա խաղաղ և հարգալից։ Ենթադրելով, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է, և այդպես էլ կլինի, ես կցանկանայի շնորհավորել երկու երկրներին էլ՝ Իսրայելին և Իրանին, տոկունության, քաջության և խելքի համար, որոնք անհրաժեշտ էին՝ ավարտելու այն, ինչը պետք է կոչվի «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք էլ չի ունենա», - գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփ նաև հայտարարել է, որ երկու երկրները գրեթե միաժամանակ են դիմել իրեն խաղաղության հաստատման համար և երկուսն էլ «կտեսնեն մեծ սեր, խաղաղություն և բարգավաճում»։

«Աշխարհը և Մերձավոր Արևելքը իրական հաղթողներն են։ Երկու երկրներն էլ իրենց ապագայում կտեսնեն հսկայական սեր, խաղաղություն և բարգավաճում։ Նրանք շատ բան ունեն շահելու, բայց նաև շատ բան՝ կորցնելու, եթե շեղվեն արդարության և ճշմարտության ճանապարհից։ Իսրայելի և Իրանի ապագան անսահման է և լի է մեծ խոստումներով», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Թրամփն ազդարարել էր Մերձավոր Արևելքում մոտալուտ խաղաղության մասին՝ գրելով. «Շնորհավորում եմ, աշխարհ, եկել է խաղաղության ժամանակը»։

Հայերեն English فارسی Français

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը