Հունիսի 24-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 հունիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստը: 

Ժամը 11:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում (Մովսես Խորենացի 15) կկայանա «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում։ Քննարկման ընթացքում կներկայացվեն օրենքների նախագծերի հիմնական դրույթները, նպատակները, ինչպես նաև նախատեսվում է հարցուպատասխան և կարծիքների փոխանակում: Քննարկումը կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ, ինչպես նաև ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ արդ.նախ. +374 93 13 59 20:

Ժամը 11:00-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ, միջազգային իրավունքի ականավոր գործիչ Ռաֆայել Լեմկինի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ հուշահամալիրի Հուշապատին տեղի կունենա Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողի զետեղման և հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի նշան ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում նրա ունեցած մեծ ավանդի։ Ծրագիր. 11:00 - Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողի զետեղման և նրա հուշաքարի բացման հանդիսավոր արարողություն, ողջույնի խոսք՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյան: 11:30-12:00-ը - բանախոսություններ (ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճ), Վիտոլդ Ռեպետովիչ, Նարեկ Պողոսյան:

Ժամը 12:00-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից տեղի կունենա Նոյեմբերյանի Ն.Նասիբյանի անվան հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պաշտոնական բացումը: Ներկա կլինեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի գործադիր տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և այլ ՀՀ պաշտոնատար անձինք: Հարկ եղած պարագայում Հիմնադրամը կապահովի տվյալ ԶԼՄ-ի տեղափոխությունը, հեռ. 096869596: 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի, տնօրենի խորհրդական, նախագծի ղեկավար Մարիաննա Մխիթարյանի, դերասանուհիներ Լիլիա Մուկուչյանի և Թեհմինե Խաչատրյանի մամուլի ասուլիսը։ Թեմա. Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մասնակցությունը Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին:

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանի, Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմինե Վարդանյանի ասուլիսը։ Թեմա. Արենի համայնքի Ռինդ բնակավայրում անցկացվելու է «Տադի շորվա» ամենամյա մշակութային փառատոնը:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:30-ին Sputnik Արմենիա հարթակի միացմամբ Մինսկ-Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ձևաչափով տեղի կունենա IV Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչի մամուլի ասուլիսը։ Ասուլիսը տեղի կունենա հունիսի 26-27-ը Մինսկում կայանալիք «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողովի նախօրեին, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու ժամանակակից մրցակցային քաղաքականությանը: 

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Ստեղծագործում են ոստիկանության վետերանները» գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի ստեղծման 55-ամյակին։ Հայաստանի գրողների միություն, ՀՀ Երեւանի «կենտրոն» վարչական շրջանի Ոստիկանության վետերանների խորհուրդ: 

Հայերեն Русский

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Սև Օհանյանը, Սիմոն Աբգարյանը, Պավել Պավլիկովսկին և այլ անվանի կինոգործիչներ կհյուրընկալվեն 23-րդ «Ոսկե ծիրան»-ին

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ

«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է