Իրանում ԱՄՆ-ի հարվածները երկրի միջուկային օբյեկտներին համարել են անարդյունավետ

2 րոպեի ընթերցում

Իրանական միջուկային օբյեկտներին հասցված ԱՄՆ-ի հարվածները, թեև անարդյունավետ են եղել, հող են ստեղծում հակամարտությունն ամբողջ Մերձավոր Արևելքում տարածելու համար: ԱՄՆ-ն, գրոհելով Իրանի միջուկային օբյեկտների վրա, անմիջականորեն հակամարտության մեջ է մտել իսլամական հանրապետության հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի՝ «Խաթամ ​​ալ Անբիա»-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«Այս թշնամական գործողությունն անհրաժեշտ էր մեռնող սիոնիստական ​​ռեժիմի վերածնման համար, բայց այն ոչ միայն արդյունք չտվեց, այլև ընդլայնեց Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի օրինական թիրախների ցանկը և հող ստեղծեց տարածաշրջանում պատերազմի տարածման համար», - ասել է նա Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

«Հանցագործ Ամերիկան, շարունակելով բազմակողմանի օգնություն ցուցաբերել սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիային, ակնհայտորեն խախտելով Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը, անմիջական պատերազմի մեջ է մտել Իրանի հետ և հարձակվել Իրանի սրբազան հողի վրա», - հավելել է նա:

Լույս հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվել է հակամարտության մեջ՝ հարվածներ հասցնելով Իրանի երեք միջուկային օբյեկտներին։

Հայերեն Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն