Իրան

Իրանը շատ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ խորհրդակցություններին. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանը շատ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ խորհրդակցություններին. Արաղչի

Իրանը շատ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ խորհրդակցություններին ընթացիկ վտանգավոր իրավիճակում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ժամանելով Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:

«Ընթացիկ նոր վտանգավոր հանգամանքներում, երբ աշխարհակարգը, փաստորեն, գտնվում է սպառնալիքի տակ, մեր խորհրդակցությունները Ռուսաստանի հետ, անշուշտ, կարող են շատ մեծ նշանակություն ունենալ», - նշել է նախարարն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում: 

«Մենք փորձում ենք համակարգել դիրքորոշումները միմյանց հետ», - հավելել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում