Հունիսի 1-20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար ՀՀ-ից հատել է ՌԴ մաքսային սահմանը
1 րոպեի ընթերցում

Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը Հայաստանից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։
Գևորգ Պապոյանը խոստացել է նաև առաջիկայում այս մասով պարբերաբար հրապարակել տեղեկատվություն։