Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտներին «ահռելի վնաս» հասցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտներին «ահռելի վնաս» հասցնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներն ահռելի վնաս են կրել ամերիկյան հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին ահռելի վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները: «Ավերում» բառը ճշգրիտ տերմինն է…. Ամենամեծ վնասը տեղի է ունեցել գետնի մակարդակից շատ ցածր», - գրել է Թրամփը։

The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները հայտարարել են, որ աշխատում են վնասի չափը գնահատելու ուղղությամբ։

ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Սակայն Իրանի միջուկային ծրագրին հասցված վնասը դեռ լիովին պարզ չէ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ այս պահին ոչ ոք, այդ թվում՝ ԱԷՄԳ-ն չեն կարող գնահատել, թե ինչ վնաս է հասցվել Ֆորդոյի միջուկային օբյեկտին, որը գտնվում է գետնի տակ։

Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ ամերիկյան ստելս տեխնոլոգիայով ռմբակոծիչները և նրանց կողմից տարվող 13 600 կգ-անոց բունկեր պայթեցնող ռումբը լավագույն հնարավորությունն ունեին ոչնչացնելու Իրանի միջուկային ծրագրի հետ կապված մեծապես ամրացված օբյեկտները, որոնք գտնվում են գետնի տակ՝ մեծ խորության վրա։

Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ ամերիկյան հարվածները թիրախավորել են Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտները։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում