Իրան

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը՝ գիշերային հարվածներ հասցնելով երեք օբյեկտների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է BBC-ն, Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարիներ շարունակ  հետևողական հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա, ինչով էլ պայմանավորված են եղել հարվածները 

Ամերիկացի գեներալ Դեն Քեյնն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ն օգտագործել է 75 միավոր բարձր ճշգրտության կառավարվող զենք, այդ թվում ՝ 14 հզոր ներթափանցող սարքեր, որոնք հայտնի են նաև որպես «բունկեր ոչնչացնողներ»:

Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից հարվածներն անսպասելի չեն եղել, և միջուկային օբյեկտները նախօրոք տարհանվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում