ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը լուրջ անհանգստություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ գործողության կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոր անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառման կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անտոնիո Գուտերեշի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում:
Նա վտանգավոր էսկալացիա և միջազգային խաղաղության ու անվտանգության համար ուղղակի սպառնալիք է համարել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը։
Գուտերեշի գնահատմամբ՝ մեծանում է ռիսկը, որ այս հակամարտությունը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից: