Հունիսի 23-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հունիս,  2025            

ՀՀ նախարարություններ

ժամը 11։00-ին Ինժեներական քաղաքում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ կհայտարարվի Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկրի անունը։
 
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԲՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի Գործադիր խորհրդի և միջազգային հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Վիվա Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Պետական կառույցներ

09։30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհրդակցության նիստ։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում /Սարյան 23/ կմեկնարկի «Ֆրանսերենը որպես օտար լեզու. վերապատրաստում, արդիականացում և խթանում» վերապատրաստման հատուկ ծրագիրը՝ ուղղված ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ: Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: ՀՀ ԿԳՄՍՆ

Մամուլի ակումբներ

Ժամը 16:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, սոցիոլոգ Գայանե Հովակիմյան: 2022 թվականի փետրվարի 1-ից գործում է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում