Ադրբեջան

Ջեյհուն Բայրամովը և Կայա Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության թեման

1 րոպեի ընթերցում

Ջեյհուն Բայրամովը և Կայա Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության թեման

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:  

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին ստեղծված անվտանգային իրավիճակը։ 

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ընդգծել են հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման կարևորությունը։ 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում