Հունիսի 20-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 հունիս,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:10-ին «Seven Visions» (Դվին) համալիրում (Պարոնյան 40) կկայանա «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովը: Հայաստան են ժամանում Չեխիայի փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան, Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին, ԱՄԷ-ի Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա հնարավորություն կտա քննարկել Սոցիալական արդարության կոալիցիայի շրջանակում ունեցած ձեռքբերումները, ոլորտային մարտահրավերներն ու սոցիալական արդարության սկզբունքների խթանման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը։ Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ից «DoubleTree by Hilton» հյուրանոցի «Parigi» սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2) «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» ՀԿ-ն նախաձեռնել է «Փախստականներ. իրավունքներ, գործողություններ, պատասխանատվություն և հիշողություն» խորագրով աշխատաժողով՝ նվիրված Փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հունիսի 20-ը սահմանել է որպես Փախստականների իրավունքների պաշտպանության օր։ 2025 թվականի օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Համերաշխություն փախստականների հետ», իսկ նպատակը՝ գործել լուծումների համար։

Ժամը 14:00-ին «Հոլիդեյ Ին Էքսպրես» հյուրանոցում (Բուզանդի 97/2) «Տնտեսական լրագրողների ակումբ»-ը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ հունիսի 20-21-ը վրացի լրագրողների համար կազմակերպում է մեդիատուր դեպի Հայաստան։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է երկու պանելային քննարկում՝ «Հայ-վրացական այսօրվա տնտեսական օրակարգը» և «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերը եւ տարածաշրջանային խնդիրները» թեմաներով։ Հեռ. 091-45-55-85:      

Ժամը 17:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի VIP սրահում տեղի կունենա «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի իրականացրած հանրային-քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ներկայացումը։ Միջոցառմանը ներկա կլինեն հանրային-հասարակական գործիչներ, վերլուծաբաններ և այլ մասնագետներ։ ԱՐԱՐ hիմնադրամ:

Մշակույթ

Ժամը 16:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Հանրապետության հրապարակից/ կբացվի 20-րդ դարի եկրորդ կեսի հայկական գրաֆիկայի զարգացման առանցքային դեմքերից մեկի՝ Հենրիկ Մամյանի «Շնչող էջեր. Հենրիկ Մամյան» խորագրով ցուցահանդեսը, նվիրված Հենրիկ Մամյանի ծննդյան 90-ամյակին: Հեռ./077/ 099 30.53.41:

Հայերեն Русский

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը