Պուտինը Սի Ծինփինի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում
1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 19-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը. զրույցը բարեկամական և կառուցողական բնույթ է կրել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Փոխադարձ պայմանավորվածությամբ հենց նոր կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հեռախոսազրույցը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ», - ասել է նա լրագրողներին։
Ուշակովի խոսքով՝ «զրույցը բարեկամական, կառուցողական բնույթ է կրել, և այս զրույցը նվիրված էր հիմնականում Մերձավոր Արևելքում սրված իրադրության քննարկմանը»։
«Հաշվի առնելով բարդ իրավիճակը՝ երկու առաջնորդները պայմանավորվել են, որ հրաման կտան երկու երկրների համապատասխան գերատեսչություններին ու ծառայություններին առաջիկա օրերին ամենասերտ շփումներն անցկացնել և հնարավոր տեղեկատվությունն ու հնարավոր նկատառումները փոխանակել», - ասել է նա լրագրողներին։