«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ապագայի հստակ գծագրված նախագիծ է. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ապագայի հստակ գծագրված նախագիծ է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթում։
Նա անդրադարձավ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժի «Ապագա կա, կա ապագա» կարգախոսին՝ ընդգծելով, որ այսօր այդ կարգախոսի իմաստը կարելի է գնահատել կոնկրետ նախագծի գոյությամբ։
«Եթե կա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն կա ապագա։ Եթե չկա՝ ուրեմն չկա ապագա։ Եվ այո, մենք այդ խնդիրը լուծել ենք։ Այն, ինչ մենք ներկայացնում ենք որպես «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն, հենց ապագայի հստակ գծագրված նախագիծ է»,-ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ այդ նախագծի առանցքային բաղադրիչներից են հարևանների հետ կարգավորված հարաբերությունները, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն ու ինքնիշխան պետության գիտակցումը։