Փրկարար ծառայության տնօրենը ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին և պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն ու Լյուքսեմբուրգն ունեն համագործակցության լայն հնարավորություններ։ 

Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է բնակչության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրականացվող գործընթացները, ճգնաժամային կառավարման և ճգնաժամային հաղորդակարգերի զարգացման հեռանկարները։

Ըստ աղբյուրի՝ Ալեն դը Մյույզերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել ՆԳ նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Դեսպանն ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը՝ խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և բնակչության պաշտպանության ոլորտներում։ 

Ալեն դը Մյույզերն իրատեսական է համարել երկկողմ համագործակցության զարգացումը՝ հատկապես աղետների ռիսկի նվազեցման, ճգնաժամային կառավարման կարողությունների ամրապնդման, ինչպես նաև փորձի փոխանակման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և դիմակայունության զարգացման ուղղություններով։

Նշվում է, որ կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակական դարձնելու պատրաստակամությունը

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում