Հաշվեքննիչ պալատը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում

1 րոպեի ընթերցում

Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը։

«2024 թվականի պետական բյուջեի հաշվեքննության վերջնարդյունքում արձանագրվել է 83 անհամապատասխանություն և 6 խեղաթյուրում, որոնք չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա, քանի որ հանրագումարով կազմել են հաշվեքննության ենթարկված ծախսերի 0,11 տոկոսը կամ բացարձակ մեծությամբ՝ 3,1 միլիարդ դրամ, ինչն էականորեն ցածր է էականության շեմից»,-իր խոսքում նշեց Ջանջուղազյանը։

Վերջինիս խոսքով՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ և իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն։ «Ըստ այդմ՝ Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,-եզրափակեց Հաշվեքննիչ պալատի նախագահը։ 

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres