Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը լիակատար վերահսկում է Իրանի օդային տարածքը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը լիակատար վերահսկում է Իրանի օդային տարածքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը լիակատար ռազմական գերազանցության է հասել Իրանի նկատմամբ օդային տարածքում։

«Մենք այժմ լիակատար վերահսկողություն ունենք Իրանի օդային տարածքի նկատմամբ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում: Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը մանրամասներ չի հայտնել: 

Ամերիկայի առաջնորդը նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունն ունի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Նա վստահություն է հայտնել, որ այն չի կարող համեմատվել Միացյալ Նահանգների արտադրած զենքի հետ։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։   

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում