6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
18 հունիս, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09:20-ից Seven Visions Resort & Places, The Dvin համալիրում (Պարոնյան 40) կմեկնարկի HIF Yerevan 2025 ներրումային ֆորումը: Ճեպազրույցները նշանակված են ժամը 09:20-ից: Միջոցառմանը բացման խոսքով և ելույթով հանդես կգան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: Ֆորումին կմասնակցեն ՀՀ զբոսաշրջության կոմիտեի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), առաջատար միջազգային գործարար ասոցիացիաների ներկայացուցիչներ, գործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից՝ ներկայացնելով ոլորտի համաշխարհային առաջատար ցանցերը: +374 99 184000:
Ժամը 10:30-ից Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Փարամազ Ավետիսեան մասնաշենքի Մանուգեան սրահում կկայանա «Կանաչ օրակարգ Հայաստան» խորագրով համաժողով։ Համաժողովի ընթացքում կներկայացվեն «Հայաստանի Կանաչ անցման ազգային համապարփակ գնահատման զեկույցի» հիմնական արդյունքները, ինչպես նաև կմեկնարկի «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի պլանավորման փուլը։ Ծրագիրն իրականացվում է Ստոկհոլմի Շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և ՀՀ կառավարության համագործակցությամբ՝ Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։ Այն մեկնարկել է Երևանում՝ 2023 թ. դեկտեմբերի 21-ին՝ 3 տարի տևողությամբ։ Միջոցառմանն ակնկալվում է ոլորտի պետական, մասնավոր և միջազգային գործընկերների լայն մասնակցություն՝ համատեղ քննարկելու Հայաստանի կանաչ ապագայի ռազմավարական ուղիները։ ՀՀ ՇՄ նախ.
Ժամը 11:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանին: Տարիների հավաքչական և գիտական աշխատանքի արդյունքում պրոֆեսոր Շեմասյանը ձեռք է բերել բացառիկ արժեքավոր նյութեր, որոնց մի մասը նա կհանձնի թանգարան-ինստիտուտին: Այս նյութերի շարքում առանձնանում է 1920-ական թվականներին Ղազիրի (Լիբանան) որբանոցում հայ որբուհիների գործած գորգը, որը մեծ պատմական ու մշակութային նշանակություն ունի: Ներկայացվելիք մյուս նյութերը վերաբերում են նաև Մուսա Լեռան հերոսամարտին։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11:00-ին «Իբիս Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի սրահում (Հյուսիսային պողոտա, շենք 5/1) կկայանա հանդիպում-քննարկում, որը նվիրված է Արևային ոլորտի օրենսդրական փոփոխությունների խիստ վտանգավոր հետևանքների վերլուծությանը, դրանց ազդեցությանը ոլորտի զարգացման և Հայաստանի տնտեսության վրա։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն ոլորտի մասնագետների և շահագրգիռ կողմերի գնահատականները, ինչպես նաև կքննարկվեն իրավիճակի հնարավոր զարգացումները և լուծման առաջարկները։
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյան:
Մշակույթ
Ժամը 18:00-ին Նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում կկայանա «Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցադրություն՝ Վան Գոգի եւ Կլիմտի կտավներով:
Ժամը 19:00-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու) կկայանա հանճարեղ նկարիչ, ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցի եզակի մեկօրյա ցուցադրությունը, որին կհաջորդի հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն։ Եռակողմ հուշագիր կստորագրվի Ռուսական արվեստի թանգարանի, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և Moment of White հագուստի բրենդի միջև, որի շրջանակում կողմերը կմեկնարկեն յուրօրինակ ծրագիր, նվիրված արվեստի և նորաձևության նորովի հարաբերակցությանը։
Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա անվանի բարերար Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված խորհրդանշական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։