Եկել է ժամանակը քննարկելու ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարը․ Հայկ Կոնջորյան

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովում անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններին՝ խոսելով նաև ՀԷՑ-ի գործունեության և այն պատճառված վնասների մասին, որոնք, ըստ Կոնջորյանի, կրում են քաղաքացիները։ 

«Դու գնա ՀԷՑ-ով զբաղվի։ Այդ հարցերը շատ հստակ են և դրվելու են։ ՀԷՑ-ը պետք է փոխհատուցի տասնյակ հազարավոր քաղաքացիներին պատճառված վնասները։ Կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի։ Եկել է ժամանակը քննարկելու նաև ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարը։ Այսօր դու սեփականատեր ես մի կառույցի, որը Հայաստանի Հանրապետության ամենաատելի կառույցն է։ Երբ հարցնես, թե որ կառույցից են ամենաշատը բողոքում քաղաքացիները, կասեն՝ ՀԷՑ-ից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոնջորյանը։ 

Հայկ Կոնջորյանի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, արձագանքելով իշխանությունների կողմից իրականացվող քննադատությանը Հայ առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների նկատմամբ, հայտարարել էր, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի դադարեցնել դա, ապա ինքն ու իր կողմնակիցները «իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ 

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը 2015 թվականի հոկտեմբերից «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից ձեռք է բերել ՀԷՑ-ը՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով ընկերության կառավարման պարտավորությունը։ 

Հայերեն العربية

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները

Արհեստական բանականությունն ու մեդիայի ապագան՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում

Ուկրաինայում Starlink-ի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

Իրաքի ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունից երկրի կորուստը գնահատում է 60 մլրդ դոլար