Հունիսի 17-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

Հունիսի 17, անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ից «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցի «Փարիզ» սրահում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 4/2) կկայանա միջազգային համաժողով՝ «Բիզնես եւ մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» թեմայով: Ողջույնի խոսք՝ ՀՀ փոխվարչապետ (ենթակա է հաստատման), ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն (ենթակա է հաստատման), ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան: Մասնակիցներ՝ Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանում, միջազգային փորձագետներ: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ԵԽ աջակցությամբ։

Ժամը 09:30-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում կկայանա «Երկխոսություն Արմստատի հետ. մարտահրավերների հաղթահարում, հնարավորությունների բացահայտում» խորագրով գենդերային տվյալների վերաբերյալ միջոցառումը։ Միջոցառումն իրականացվում է Հայաստանի վիճակագրական կոմիտեի (Արմստատ), ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության, ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի (II փուլ) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համատեղ նախաձեռնությամբ։ +374 55 020780։ 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի, Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի տնօրեն Տիգրան Ղազարյանի ասուլիսը։ Թեմա. գործարար կապերի ամրապնդում ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Չինաստան ուղղություններով․ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի ծրագրերը։

Ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ։ Գրքում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև հայ գաղթօջախներում ստեղծված գորգեր։ ՀՀ ԳԱԱ, հեռ. +37410 52 70 03:

Ժամը 14:20-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:30-ին: Ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ ԿԲ, 592592 (ներքին 0702):

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին AHA collective-ի գալերիայում (Մոսկովյան 31, 2-րդ մուտք, 2-րդ հարկ, Բրիոշ սրճարանի հարևանությամբ) «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի բացմանն ընդառաջ, AHA collective-ը, Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտն ու «Ոսկե Ծիրանը» հրավիրում են մամուլի ասուլիսի՝ ներկայացնելու 2025 թ.-ի AHA collective-ի կողմից թողարկած երկրորդ ժամանակակից կարմիր գորգի հավաքածուն։ Կարմիր գորգի առաջին՝ «Տեղորոշում» հավաքածուով բացվեց անցյալ տարվա կինոփառատոնը։ Արվեստագետ Դավիթ Քոչունցի ձևավորմամբ Woolway Studio-ի և Goris Handmade-ի գորգագործ կանանց կողմից հյուսված կարպետներն այժմ ցուցադրվում են Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեում։ Ռոզա Գրիգորյան, +374 77303484: 

Ժամը 12:00-ին Թումանյանի այգում (Կիևյան կամուրջի հարևանությամբ) կկայանա Հայաստանում առաջին պաշտոնական՝ Հայրերի օրվան նվիրված միջոցառումը։ Միջոցառումն ուղղված է հայրերի դերի արժևորմանը երեխայի կյանքում, ինչպես նաև դրական և հավասար ծնողավարման խթանմանը։ Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը (ենթակա է հաստատման), Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար, գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը։ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյան, Հեռ. +374 77 03 25 25, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ, հաղորդակցության մասնագետ, Մարի Մխիթարյան, հեռ. +374 95220690:

Ժամը 16:00-ին ՀՀ-ում Իրանի դեսպանությունում ԶԼՄ ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի մամուլի ասուլիսին: ԻԻՀ դեսպանատուն: 

Մամուլի ակումբներ

Ժամը 15:00-ին Մեդիա կենտրոնում (Մյասնիկյան 1/6, IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան» թեմայով։ Բանախոսներ՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն, հաշտարար Արտակ Կիրաիկոսյան, սոցիոլոգ Գայանե Հովակիմյան: 2022 թվականի փետրվարի 1-ից գործում է  «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը։ 

Մշակույթ

Ժամը 19:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում (Տերյան 72) «Ֆիլմադարան» ՀԿ-ի ու Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի համատեղ Սինե-ակումբի մեծ էկրանին կցուցադրվի կինոյի պատմության ամենախորհրդանշական ֆիլմերից մեկը՝ «Պատահաբար Բալթազար» /Au hasard Balthazar (1966) Ռոբեր Բրեսոնի անմոռանալի գլուխգործոցը։ Սա մի պատմություն է ավանակ Բալթազարի մասին, ով անցնում է տերից տեր՝ լուռ վկայելով մարդկային վեհությունն ու դաժանությունը, անբասիր սերն ու ապականված բնազդը։ 

 

Հայերեն Русский

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Սև Օհանյանը, Սիմոն Աբգարյանը, Պավել Պավլիկովսկին և այլ անվանի կինոգործիչներ կհյուրընկալվեն 23-րդ «Ոսկե ծիրան»-ին

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ

«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է