Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում դատապարտել Իսրայելի հարձակումը

1 րոպեի ընթերցում

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում ընդունել բանաձև՝ իսլամական հանրապետության վրա Իսրայելի հարձակման դատապարտմամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները, ներառյալ Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները, պետք է դիրքորոշում արտահայտեն այդ հարձակման առթիվ, դատապարտեն այն և ձեռնարկեն լուրջ քայլեր, այդ թվում բանաձևի ընդունման միջոցով՝ հստակ և ոչ երկիմաստ ձևակերպմամբ, որը դատապարտի այդ հարձակումը», - ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցի ժամանակ: 

Նա նաև Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ագրեսիա անվանել Իսրայելի հարձակումը: 

Բաղային նշել է, որ ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների կողմից համապարփակ աջակցությունն Իսրայելին սկսել է մեծ սպառնալիք դառնալ միջազգային խաղաղության և անվտանգության համար։

«(Իսրայելական) վարչակարգի անպատժելիությունը և համակողմանի աջակցությունը, որը նա ստանում է ԱՄՆ-ից և արևմտյան երկրներից, դարձել են աննախադեպ սպառնալիք միջազգային խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար», - ասել է դիվանագետը:

Հայերեն Français ქართული Русский

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին