Հունիսի 14-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 հունիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան բանկում (Քանաքեռ-Զեյթուն, Հրաչյա Ներսիսյան 7) Արյան դոնորի համաշխարհային օրը, ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան բանկում և 5 մարզային բաժանմունքներում կանցկացվեն միջոցառումներ՝ միտված իրազեկելու արյան դոնորության կարևորությունը։ Միջոցառման ընթացքում՝ կիրականացվի դոնորների կողմից անհատույց այունատվություն, որի կապակցությամբ մեր գործընկերոջ հետ պատրաստել ենք անակնկալներ, բուժված փոքրիկներն իրենց և կենտրոնում այս պահին բուժում ստացող փոքրիկ պացիենտների կողմից պատրաստված շնորհակալական բացիկներն են փոխանցելու դոնորներին։ Այդ օրը արյունատվությանը մասնակցելու է նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ից ISTC-ում (Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, Ալեք Մանուկյան 1/7) կկայանա կիբեռանվտանգությանը նվիրված ոչ ֆորմալ երկօրյա համաժողով՝ BSides Yerevan 2025-ը։ BSides-ը համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որն անցկացվում է ավելի քան 220 քաղաքում՝ 60 երկրում։ Այս տարվա առանցքային թեմաներից մեկը լինելու է կիբեռանվտանգությունն արհեստական բանականության դարաշրջանում։ Համաժողովն իրականացվում է հունիսի 14-22-ը Հայաստանում անցկացվող «Կիբեռանվտանգության շաբաթ 2025»-ի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և ՁԻՀ-ի «CyHub Armenia» կիբեռանվտանգության նախաձեռնության, Մայքրոսոֆթ ինովացիոն կնետրոն Հայաստանի, ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ։ ՁԻՀ, (041) 545 343: 

Մշակույթ

Ժամը 16:00-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքի կենտրոնական հատվածում կազմակերպվում է «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» Հայ և Ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոն։ Փառատոնին կներկայացվեն հայկական և ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ներառյալ խոհանոցը, երաժշտությունը, երգն ու պարն իրենց ընդհանրություններով և առանձնահատկություններով։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ մի նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կկայանա երկու փառատոն՝ հունիսի 14-ին՝ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» փառատոն եւ հունիսի 21-ին Դիլիջանում՝ «Միմինո» Հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոն: Անահիտ Բաղդասարյան, +374 99 411111:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում