ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և Իրանին «առավելագույն զսպվածություն» դրսևորել

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածների առնչությամբ և կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած ռազմական սրացում Մերձավոր Արևելքում: Նա մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի գրոհների առնչությամբ այն ժամանակ, երբ Իրանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների պարտականության մասին՝ գործել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - նշվում է հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը երկու կողմերին խնդրում է առավելագույն զսպվածություն դրսևորել և ամեն գնով խուսափել հակամարտության սրացումից», - հավելել է Հաքը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Նա զգուշացրել էր, որ հարվածները կշարունակվեն։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դա անվանել է «կանխարգելիչ հարված»։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի հարձակմանը։

Հայերեն Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում