Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 հունիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում կկայանա Հայաստան. «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի շնորհանդեսի բացման արարողությունը: Ողջույնի խոսք՝ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայս, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն, Միջազգային ֆինանսական կորպորացիա Ինես Ռոչա, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան: Ժամը 12:35-12:50-ը՝ միջոցառման փակում․ամփոփիչ խոսք: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 14:00-ին ԵՊԲՀ կարմիր դահլիճում (վարչական մասնաշենք, 1-ին հարկ, մուտքը՝ Աբովյան փողոցի կողմից) տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման և արդիականացման մեկնարկին: Միջոցառմանը ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այլ պետական կառույցների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: +37491565506: 

Մշակույթ

Ժամը 13:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 3-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի և գալա համերգի մամուլի ասուլիսը, որի ընթացքում տեղի կունենա համագործակցության հուշագրի ստորագրում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ, որով ընթացք կտրվի Կոմիտասի դաշնամուրային պարերի նոտաների և Ռոբերտ Աթայանի անտիպ, արխիվային, կարևոր նշանակություն ունեցող նյութերի ուսումնասիրությանն ու հրատարակմանը: Ասուլիսի խոսնակներ՝ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյան, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր, հանձնաժողովի նախագահ Արմենուհի Կարապետյան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյան: 

Սպորտ

Ժամը 09:30-ին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ֆեդերացիայի ղեկավար կազմը, հավաքականների ներկայացուցիչները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն (Արշակունյաց պողոտա)՝ հարգանքի տուրք մատուցելով հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանին: Հունիսի 13-ը Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում