Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածուն կլինի Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

Անդրադառնալով Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորելու որոշմանը՝ Խուդաթյանն ասել է, որ խոշոր համայնքային միավորների կառավարումն ավելի հեշտ է և արդյունավետ։ «Մենք փորձում ենք այս նույն ձևով Վաղարշապատ համայնքը բերել նույն տրամաբանության մեջ, որով աշխատում են հանրապետության մյուս համայնքները։ 

«Միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում։ 2026 թվականին էլ լինելու են համայնքներ, որոնք միավորվելու են, ինչպես 2021 թվականին են եղել համայնքներ, որոնք միավորվել են։ Սա շարունակական գործընթաց է»,- մանրամասնել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ են որոշել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել հենց Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը, նախարարը պատասխանել է. «Պարոն Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատ համայնքի համար։ Նա, թերևս, միակ մարդն է, որ մասնակցել է կառավարման պրոցեսին և՛ որպես Խոյ համայնքի ղեկավար, և՛ որպես Վաղարշապատ համայնքի դեկավարի տեղակալ։ Նա քաջատեղյակ է համայնքի խնդիրներին։ Ես կարծում եմ, որ էջմիածինցիները, Խոյ համայնքի բնակիչներն ավելի լավ ընտրություն չունեն, քան Արգիշտի Մեխակյանն է»,-նշել է Խուդաթյանը՝ հավելելով, որ իշխող կուսակցության վարչությունը որոշում ունի, որ Վաղարշապատ համայնքի առաջիկա ընտրություններում Արգիշտի Մեխակյանը գլխավորելու է կուսակցության ցուցակը։ 

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել։ 

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres