Հունիսի 12-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 հունիս,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի  մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի, Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի ասուլիսը։ Թեմա. «Միմինո» հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոն․ ծրագիրն առաջիկա անելիքները։

Ժամը 15:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպում են «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» խորագրով աշխատաժողովը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման ընթացքը, ինչպես նաև ԵՄ կողմից մշակութային ոլորտին ցուցաբերվող և նախատեսվող աջակցությունը։ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ԶԼՄ ներկայացուցիչների համար թեմայի շրջանակում հանդես կգան նաև ճեպազրույցով՝ պարզաբանումներ ներկայացնելով Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության օրակարգի վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍՆ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 19:00-ին «Դարան» գրախանութում (Իսահակյան 16ա) կկայանա Երևանի քաղաքապետարանի «Ստեղծագրության ակադեմիա» կրթական նախագծի ալմանախի շնորհանդեսը։ Ալմանախը ներառում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ գործող «Ստեղծագրության ակադեմիա» կրթական նախագծի 2024 թվականի փուլի ավարտին հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սովորողների ստեղծագործությունները: Ալմանախը հրատարակվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրի ղեկավար՝ Ռոզա Գրիգորյան, ծրագրի գաղափարի հեղինակ Գեւորգ Սահակյան, խմբագիրներ՝ Արմեն Սարգսյան, Վանուհի Բաղրամյան: Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի ասուլիսը՝ «Թեժ կլինի՞ քաղաքական ամառը Հայաստանում» թեմայով:

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյան, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Մարիամ Անտոնյան: 

Մշակույթ

Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողության գալա-համերգը։ Կհայտարարվեն մրցույթի հաղթողների անունները։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում