Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակը պայմանավորված է ընդհանուր շահերի առկայությամբ․ Սեյեդ Քազեմ Սաջադպուր

3 րոպեի ընթերցում

Իրանի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, ավագ գիտաշխատող Սեյեդ Մոհամեդ Քազեմ Սաջադպուրի բնորոշմամբ՝ Հայաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչն առաջին հերթին պայմանավորված է կողմերի համընկնող խորքային շահերի առկայությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի փորձագետն ասել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ընթացքում՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա մակարդակից և հետագա հեռանկարներից։ 

«Հայաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, որի համար կան մի քանի հանգամանքներ, որոնցից են աշխարհագրությունը, պատմությունը և այլն»,-նշել է Սեյեդ Սաջադպուրը։  

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունների հարցը կոնսենսուսային է ոչ միայն քաղաքական, այլև ժողովրդական էլիտաների միջև։ Նրա բնորոշմամբ՝ հայերն Իրանի մի մասն են, և նրանք իրենց ներդրումն են ունեցել իրանական մշակույթում, իրանական ճարտարապետության, երաժշտության, առևտրի և այլնի մեջ։  

«Կուտակված այդ հանգամանքները հայ-իրանական հարաբերությունները հասցնում են շատ լավ մակարդակի։ Կարծում եմ, որ Հայաստանը պատմական կամուրջ է Իրանի և Արևմուտքի կամ, ընդհանրապես, Եվրասիայի միջև։ Մշակութային առումով այն նաև կամուրջ է եղել մուսուլմանական և քրիստոնեական աշխարհների միջև։ Իսկ Իրանը կամուրջ է Հայաստանի համար՝ դեպի բաց ծովեր, ինչպես նաև մշակութային առումով՝ դեպի Մերձավոր Արևելք»,-ընդգծել է իրանցի փորձագետը։  

Նրա խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում գոյություն ունի մեկ այլ շատ կարևոր հանգամանք՝ շահերի ընդհանրությունը։ Ինչո՞ւ են այս հարաբերությունները լավ վիճակում, լավ մակարդակում, քանի որ մեր շահերը մնում են նույնը։ Կարծում եմ, որ այդ հարաբերությունները շատ խորն են, և դրանք ժամանակավոր չեն, այլ զարգացող հարաբերություններ են»,-շեշտել է Իրանի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար։  

Վերջինս անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, և այդ հարցում Իրանի դերակատարությանը՝ ընդգծելով, որ Թեհրանը ցանկանում պահպանել լավ հարաբերություններ ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։ 

«Մենք պետք է լավ հարաբերություն ու երկխոսություն ունենանք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, քանի որ երկուսն էլ մեր հարևաններն են, մեր սահմանակիցները, ուստի տարածաշրջանում կայունություն պահպանելու համար պետք է հավասարակշռություն պահպանել։ Իրանը փորձում է բալանսավորել այդ հարաբերությունները՝ վնաս չհասցնելով ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի շահերին։ Անհրաժեշտ է նաև հասկանալ և գիտակցել, որ Հարավային Կովկասում իր սեփական շահերն ու հետաքրքրություններն ունի նաև հենց Իրանը, որոնք ևս պետք է հարգվեն»,-ընդգծել է Սեյեդ Սաջադպուրը։  

Հայերեն فارسی Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան