Իրան

Իրանը հակամարտության դեպքում կհարվածի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բոլոր ռազմակայաններին. Նասիրզադե

1 րոպեի ընթերցում

Իրանը հակամարտության դեպքում կհարվածի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բոլոր ռազմակայաններին. Նասիրզադե

ԱՄՆ-ի հետ զինված բախում սկսվելու դեպքում Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում բոլոր ամերիկյան ռազմակայանների վրա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է իսլամական հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն:

«(Ամերիկյան) կողմի որոշ ներկայացուցիչներ սպառնում են, որ եթե բանակցություններն արդյունքի չհանգեցնեն, գործը կհասնի բախման: Հուսով եմ, որ բանակցությունները կավարտվեն հաջող, բայց եթե մեզ զինված բախում պարտադրվի, հակառակորդի կորուստները միանշանակ կլինեն ավելի մեծ, և այդ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի լքել տարածաշրջանը: Բոլոր ամերիկյան ռազմակայանները գտնվում են մեր հասանելիության գոտում, և մենք առանց տատանվելու հարվածներ կհասցնենք դրանց այն երկրների տարածքում, որտեղ դրանք տեղակայված են», - ասել է նա Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Օմանի մայրաքաղաքում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում