Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 հունիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /տարածքային կառավարում, բնապահպանություն/շրջակա միջավայր, գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, դոտացիաներ համայնքներին եւ պատվիրակված լիազորությունների իրականացում/: 

Ժամը 16:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ առողջապահության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /առողջապահություն/: 

Պետական կառույցներ

Ժամը 09:20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հունիսի 11-13-ը տեղի կունենա «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ ֆորում 2025-ը: Խորը և բազմաշերտ քննարկումների միջոցով ֆորումը կանդրադառնա Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ազդող անորոշություններին: Եռօրյա համաժողովը կմիավորի քաղաքականություն մշակողներին, դիվանագետներին, բիզնեսի առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այս գործընթացներում ներգրավված հայերին: Տարբեր ոլորտների մտքի առաջնորդները կքննարկեն իրագործելի առաջարկներ՝ այս անկայուն աշխարհում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։ Ֆորումի կենդանի տեսանկարահանումն արգելված է անվտանգության նկատառումներով։ Ցանկացած նյութ, որը կպատրաստվի ֆորումի վերաբերյալ կամ հարցազրույց, որը կարվի ֆորումի մասնակիցների/բանախոսների հետ, պետք է հղում ունենա ԱՊՐԻ Արմենիային։

Ժամը 11:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում  /Սայաթ-Նովա 19/ կկայանա 2023-2024 թթ. հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ընթացքի վերաբերյալ հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում կքննարկվեն ՀՀ 2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում իրականացված քայլերը, ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։ Մասնակիցներ՝ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյան, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյան, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյան, ՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Դիանա Սարումովա, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից և ԻՀԱ-ից: Կազմակերպիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա: Իրավաբանների հայկական ասոցիացիա, Tel.: (37410) 540199:

Ժամը 14:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովայի, փառատոնի միջազգային պրոդյուսեր Հայկ Վարդանյանի, փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի ասուլիսը։ Թեմա. SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի մեկնարկ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը հայտարարում են, որ կանցկացվի «Չինական կամուրջ» չինարենի միջազգային մրցույթի Հայաստանյան փուլը։ «Չինական կամուրջը» (汉语桥, Hànyǔ Qiáo) հանդիսանում է աշխարհի խոշորագույն չինարենի մրցույթներից մեկը՝ նախատեսված չինարեն սովորող օտարերկրացի ուսանողների համար։ Միջոցառմանը կմասնակցեն նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, կրթության ոլորտի մասնագետներ և հարգարժան հյուրեր։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում