Չինաստան

Սի Ծինփինն իր հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացումը

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինն իր հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացումը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չե Մյոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Պեկինը և Սեուլը պետք է ռազմավարական գործընկերությունը հասցնեն ավելի բարձր մակարդակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանը և Կորեայի Հանրապետությունը պետք է ավելի մեծ որոշակիություն մտցնեն տարածաշրջանային ու միջազգային իրադրության մեջ՝ հավելելով, որ երկու երկրները պետք է համատեղ պաշտպանեն բազմակողմանիությունը և ազատ առևտուրը, ինչպես նաև ապահովեն մատակարարումների գլոբալ շղթաների անխափան գործունեությունը:

«Անհրաժեշտ է ամրապնդել փոխանակումները բոլոր մակարդակներում և բոլոր ոլորտներում, խորացնել ռազմավարական վստահությունը, սերտորեն համակարգել երկկողմ համագործակցությունը և բազմակողմ փոխգործակցությունը», - ասել է Չինաստանի առաջնորդը:

ՉԺՀ նախագահը նաև նշել է հումանիտար փոխանակումների ամրապնդման կարևորությունը, երկու երկրների արմատական շահերը հարգելը, ինչպես նաև ռազմավարական գործընկերային հարաբերություններն առաջ տանելը: 

«Առողջ, կայուն և անընդհատ խորացող չին-հարավկորեական հարաբերությունները համապատասխանում են ժամանակաշրջանի միտումներին, համապատասխանում են երկու ժողովուրդների արմատական շահերին, ինչպես նաև նպաստում խաղաղությանը, կայունությանը, զարգացմանն ու բարգավաճմանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում», - հայտարարել է Սի Ծինփինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում