Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին Ռյուտեն ասել է` ելույթ ունենալով Լոնդոնի վերլուծական կենտրոններից մեկում:

«Թրամփը պետք է սկսի խոսել նախագահ Պուտինի հետ այն մասին, թե ինչպես կարելի է վերջ դնել այս սարսափելի պատերազմին: Թրամփը, ի տարբերություն նախորդ վարչակազմի, կառուցում է երկխոսություն, բայց, բնականաբար, նա համակարգում է գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ », - ասել է նա: 

Ռյուտեի կարծիքով, հենց նման քննարկումներն են մեծ կարևորություն ունենում հակամարտության ավարտին նպաստելու համար:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում