3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
10 հունիս, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10։00-ին ԱԺ 334 սրահում տեղի կունեա գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատըեղ նիստը։
Ժամը 16։30-ին ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա մարդու իրավունքների պաշտպանության և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Պետական կառույցներ
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի, «Օրենսդրրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանի, Հաշտարարաների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյանի և Հաշտարարաների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Գայանե Դեմիրչյանի ասուլիսը։ Թեմա. ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելը լինելու է պարտադիր. ներդրվում է նոր համակարգ։
Ժամը 15:50-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվություն: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 16:00-ին: Ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն, 592592 (ներքին 0702):
Մշակույթ
Ժամը 16:00-ին Գրականության և արվեստի թանգարանում /Արամի 1/ կբացվի «Մարտիրոս Սարյան. ծանոթ և անծանոթ դեմքեր» ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 10-ը: Ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին: Ցուցադրության շրջանակում կներկայացվի Մարտիրոս Սարյանի՝ ԳԱԹ-ում պահվող ամբողջական հավաքածուն՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ և վավերագրեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Հավաքածուի գեղարվեստական մասն ընդգրկում է հայ գրողների, մշակույթի գործիչների ծանոթ և անծանոթ շուրջ 60 դիմանկար։
Ժամը 19:30-ին Prime Hall-ում կկայանա «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը: Երեկոյի ընթացքում կնտրվի «Միսս Հայաստան 2025» տիտղոսակիրը: