Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում՝ բյուջեի կրճատման պատճառով

2 րոպեի ընթերցում

Բրիտանական խորհուրդը (The British Council) կարող է ստիպված լինել դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում՝ բյուջեի կրճատման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian թերթը։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ ծախսերի կրճատման վերաբերյալ նախարարների կաբինետի առաջարկությանը համապատասխան՝ հնարավոր է, որ խորհուրդը ստիպված լինի փակել բաժանմունքներն աշխարհի մի շարք շրջաններում: Հաղորդվում է, որ օտարերկրյա օգնության կրճատումը կարող է վնաս հասցնել կազմակերպության «մեղմ ուժին»՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը և Չինաստանն ավելի մեծ ռեսուրսներ են ներդնում իրենց «մեղմ ուժն» ամրապնդելու գործում:

Բրիտանական խորհրդի ղեկավար Սքոթ ՄաքԴոնալդի խոսքով՝ կազմակերպությունը վերջին երեք տարվա ընթացքում կրճատել է 180 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ վերափոխման ծրագրի շնորհիվ, սակայն Բրիտանիայի կառավարությունից ստացվող ֆինանսավորման կրճատումը կարող է հանգեցնել գրասենյակների փակման տարբեր երկրներում։ Ավելի վաղ նա զգուշացրել էր, որ խորհրդի վրա ֆինանսական ճնշումը կարող է հանգեցնել դրա «անհետացմանը տասնամյակի ընթացքում»: 

The Guardian-ը նշում է, որ Բրիտանական խորհուրդը տարեկան ստանում է 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ եկամուտ, սակայն դրա 85%-ը գոյանում է ամբողջ աշխարհում իր անգլերեն լեզվով ծառայությունների վաճառքից: 2024-2025 թվականներին խորհուրդը ստացել է 163 միլիոն ֆունտ ստեռլինգ պետական ​​դրամաշնորհ, որի մեծ մասը ստացվել է միջազգային օգնության բյուջեից:

2025 թ. սկզբին Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կնվազեցնի օգնության բյուջեն համախառն ներքին արդյունքի 0,5%-ից մինչև 0,3%՝ խնայելով մոտ 6 մլրդ ֆունտ ստեռլինգ, որը կծախսվի պաշտպանության վրա:

Հայերեն Русский

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարություններին

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն

ՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը

ԱԺ նիստ. 26/08/2026

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Սայադյան փողոցը

ՇՄ նախարարությունից հորդորում են չայրել խոզանները և չնպաստել շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն 60 օր. Իրանի ԱԳՆ

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով