ԱՄՆ-ն մտադիր չէ երկարաձգել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատը. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իսրայելը պայմանավորվել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) գործունեության դադարեցման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:

Պարբերականը գրում է, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է չերկարաձգել UNIFIL-ի մանդատը, և Իսրայելն, ըստ տեղեկությունների, չի փորձել նրան հակառակը համոզել։

Իր հերթին The Times of Israel-ը հաղորդում է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատի շուրջ քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է կայանա օգոստոսին, և ԱՄՆ-ն կարող է պարզապես վետո դնել հաջորդ բանաձևի վրա։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ ԱՄՆ-ն դեռ որոշում չի ընդունել UNIFIL-ին աջակցելու վերաբերյալ, բայց ցանկանում է լուրջ բարեփոխումներ տեսնել, ինչը կարող է նշանակել նման աջակցության դադարեցում։

Իսկ Իսրայելում, հրապարակման համաձայն, աջակցում են UNIFIL-ի գործողությունների դադարեցմանը, քանի որ կարծում են, թե Լիբանանի զինված ուժերի ներկայությունը երկրի հարավում համեմատաբար արդյունավետ է եղել «Հեզբոլլահ»-ի կողմից սպառնալիքները հետ մղելու համար։

UNIFIL-ի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ Իսրայելից, ո՛չ ՄԱԿ-ից չեն եղել։

UNIFIL-ը ստեղծվել է 1978 թվականին՝ Լիբանանից Իսրայելի ուժերի դուրսբերումը հաստատելու և տվյալ հատվածում իշխանությունը վերականգնելու գործում կառավարությանն օգնելու նպատակով։ 2006 թվականին Երկրորդ լիբանանյան պատերազմից հետո UNIFIL-ի մանդատը երկարաձգվել է։ Մանդատն ամեն տարի տրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ UNIFIL-ն ունի ավելի քան 13 000 անձնակազմի անդամ։ 

Հայերեն Русский

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք