Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային բեմելը

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, գալա համերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր՝ «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործությունը:

Ըստ աղբյուրի՝ Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված կոթողային աշխատությունը նոր խոսք է հայկական խմբերգային արվեստում: Մանկապատանեկան երգչախմբի կազմի համար գրված ստեղծագործությունում, որի ժանրին, ի դեպ, կոմպոզիտորն անդրադառնում է առաջին անգամ, օգտագործված են տարբեր ժամանակահատվածների ժողովրդական բանահյուսության նմուշները (ժողովրդական աղոթքներ, խաղիկներ, հայրեններ և այլն):

Ըստ աղբյուրի՝ գալա համերգի ընթացքում կայացել է նաև խմբերգաշարի գրքի շնորհանդեսը, որը նույնպես իրականություն է դարձել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և պատվերով:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը