7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
09 հունիս, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականութուն, արդյունաբերություն, էներգետիկա եւ բնական պաշարներ, տրանսպորտ եւ կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստրի ոլորտ, քաղաքաշինություն եւ սակագնային քաղաքականություն/:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11:00-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կկայանա միջոցառում: Հայաստան է այցելելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար և «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետներդրումային ծառայության շահառու «AMD» ընկերության փոխնախագահ Դեն Գիբբոնսը։ Այցի շրջանակում «Էնթերփրայզ Արմնենիա»-ն Դ.Գիբբոնսին կուղեկցի Հայաստանի մի շարք բուհեր՝ ծանոթացնելու վերջիններիս ներքո գործող մաթեմատիկական և ինժեներական լաբորատորիաների ներուժին՝ հետագայում Հայաստանում նմանատիպ լաբորատորիա հիմնելու հնարավորությունը դիտարկելու նպատակով։ Համալսարանական լաբորատորիաներում շրջայցի ընթացքում՝ «AMD» ընկերության փոխնախագահ Դեն Գիբբոնսը և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչը հանդես կգան ճեպազրույցով: Օրակարգ՝ ժամը 11:00-ին՝ CISCO լաբորատորիա, ժամը 12:15-ին՝ PMI գիտական հետազոտությունների և զարգացման կենտրոն, ժամը 13:30-ին՝ հանդիպում Դեն Գիբոնսի հետ, հանդիպում Գոհար Աբաջյանի՝ «Էնթերփրայզ ԱՐՄԵՆԻԱ»-ի գլխավոր տնօրենի հետ, ժամը 14:00-ին՝ ԵՊՀ՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն: Anush Dolukhanyan, +374 97 247 672:
Ժամ 11:00-ին Ibis Yerevan հյուրանոց, Կարին սրահ․ GastroCamp Kapan 2025 եզրափակիչ միջոցառման շրջանակներում հունիսի 11-15 Կապան են ժամանելու միշլենյան աստղերի արժանացած հանրահայտ շեֆ-խոհարարներ, ովքեր տեղի շեֆ-խոհարարների հետ իրականացնելու են արշավ նախապես անցկացված գիտաժողովի արդյունքում մշակված երթուղով: Շեֆ-խոհարարները վերականգնելու և մշակելու են ավանդական բաղադրատոմսեր, պատրաստելու են հանդիսավոր «Յոթ մելիքների ընթրիք», ոգեշնչված տարածաշրջանի պատմական անցյալով: Հրավիրում ենք ներկա գտնվել GastroCamp Kapan 2025 նախագծի հիմնադիրների և նախագծի հովանավորների մամուլի ասուլիսին, որի ընթացքում բանախոսները կամփոփեն իրականացված միջոցառումների արդյունքները և կներկայացվեն վերջին միջոցառման հրավիրյալ մասնագետներին, Յոթ մելիքների ընթրիքի ձևաչափը և նպատակները:
Անի +374 96 038907 էլ. հասցե՝ cratos.consult@gmail.com
Ժամը 14:00-ին Openhaus Community-ում (Իսահակյան 9) կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված միջազգային հյուրընկալության դպրոցի իտալական պատվիրակության այցին Հայաստան: Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում գործող հայտնի Apicius International School of Hospitality կրթական հաստատության երկու ներկայացուցիչ՝ Մասիմո Բոկուսը և Սալվատորե Պրոկոպիոն ժամանել են Հայաստան։ Դիլիջանում իր դռները կբացի «Ապիցիուս» տարածաշրջանում առաջին միջազգային հյուրընկալության կրթօջախը՝ դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու և առողջապահական ոլորտներում։ Վերջինս Իտալիայի համանուն կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է։ Միջոցառմանը իտալացի մասնագետները հատուկ հայ լրագրողների համար կպատրաստեն նեգրոնի ու կբացահայտեն այդ յուրահատուկ խմիչքի գաղտնիքները։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84
Մամուլի ակումբներ
Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ասուլիսը։
ԹԵՄԱ- Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը, կանխարգելիչ միջոցառումները։
+374 91 62 18 38
Մշակույթ
Ժամը 11:00-ին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում (Աբովյան 14) տեղի կունենա «Նեմրա» ռոք խմբի անդամների մամուլի ասուլիսը՝ նվիրված խմբի առաջիկա լայնամասշտաբ մենահամերգին։ Բանախոսներ՝ վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյան, Մարիաննա Կարակեյան (բեք-վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Վասպուր Եղիազարյան (բեք-վոկալ, բաս կիթառ), Մարեկ Զաբորսկի (հարվածային գործիքներ)։ «Նեմրա»-ի սպասված մենահամերգը տեղի կունենա հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգային երեկոյին խումբը նաև կներկայացնի The end of The Party նոր ալբոմը։ 098 115 406։
Ժամը 19:30-ին «Լաթառ» համալիրի բացօթյա հատվածում կկայանա «Շունչ» թատրոնի նոր՝ «Ա՜յ քեզ հարսանիք» ներկայացման փակ դիտումը՝ այն բացօթյա ներկայացում է։ «Շունչ» թատրոն։ Լրանում է «Շունչ» թատրոնի երկուամյակը։