Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին զիջեց Կոսովոյին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին զիջեց Կոսովոյին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արտագնա ընկերական խաղում զիջեց Կոսովոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 8 րոպե անց` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Նաիր Տիկնիզյանը: Բաց թողած գնդակից հետո Կոսովոյի ընտրանին սկսեց առավել ակտիվ գործել:

Տանտերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը 23-րդ րոպեին: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Դելովան: Հայաստանի ազգային ընտրանին կրկին հաշվի մեջ առաջ անցավ 27-րդ րոպեին, երբ Էդուարդ Սպերցյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը:

Երկրորդ կեսի մեկնարկում` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոններն, ու նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վոյվոդան: Կոսովոն կարողացավ երրորդ գնդակն ուղարկել Հայաստանի ընտրանու դարպասը 70-րդ րոպեին: Աչքի ընկավ Էմերլահուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում բավականին հաջող էր գործում թիմի դարպասպաահ Հենրի Ավագյանը: Կոսովոն հիմնական ժամանակին վերջին ու ավելացված ժամանակի առաջին րոպեին նաև 4-րդ ու 5-րդ անգամ գրավեց Հայաստանի դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Ռահմանին: 

Կոսովո-Հայաստան` 5:2: 

Հայաստանի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկանցի հունիսի 9-ին` մրցելով Չեռնոգորիայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում