Ադրբեջան

Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ առևանգման հատկանիշներով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ առևանգման հատկանիշներով

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչների՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առեւանգման հատկանիշներով»,- ասաց նա։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 6-ին հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ժամը 01:20-ի սահմաններում Տեղ համայնքի բնակիչներ՝ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.), մոլորվելով հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Դեպքը տեղի է ունեցել Արավուս գյուղի հարակից հատվածում։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անչափահասների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում