Քաղաքականություն

Մատվիենկոյի համոզմամբ՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում վստահության ճգնաժամ չկա

2 րոպեի ընթերցում

Մատվիենկոյի համոզմամբ՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում վստահության ճգնաժամ չկա

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի համոզմամբ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վստահության ճգնաժամ չեն ապրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վալենտինա Մատվիենկոն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ 

«Գիտեք, կան տարածված արտահայտություններ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ Ես նման զգացողություն չունեմ։ Ընդհակառակը, ինչպես մենք, Հայաստանը նույնպես ցույց է տվել իր շահագրգռվածությունը մեր երկկողմ համագործակցության զարգացման ընդլայնման հարցում»,-նշել է Մատվիենկոն։ 

Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում որևէ խնդիր չկա։ 

«Վարչապետը (խմբ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) ողջույններ է փոխանցել մեր նախագահին (խմբ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին) և հատկապես ընդգծել, որ, չնայած ցանկացած ակնարկի, ինքը և Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ։ Եվ նա որևէ խնդիր չունի նախագահի հետ հարաբերություններում»,-մանրամասնել է Վալենտինա Մատվիենկոն՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարբեր դժվար իրավիճակներում երկրների ղեկավարները միշտ գտնում են փոխըմբռնում և անհրաժեշտ լուծումներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում