Միացյալ Նահանգներ

Սպիտակ տունը հայտարարել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրության մասին

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը հայտարարել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը «լավ և արդյունավետ զրույց» են ունեցել, երկու երկրները  հետաքրքրված են միմյանց շուկաներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դա լավ, արդյունավետ զրույց էր։ Նա (խմբ.՝ Թրամփը) միշտ Չինաստանի նախագահի հետ հարգալից հարաբերություններ է ունեցել», - ասել է Լևիթը։

Ինչպես նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, «Չինաստանը ԱՄՆ-ի և մեր շուկաների կարիքն ունի»։

«Մենք նույնպես ռազմավարական հետաքրքրություն ունենք Չինաստանի տնտեսության և շուկայի նկատմամբ», - ընդգծել է նա։

Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը որոշել են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները կշարունակեն բանակցություններ վարել այս «կարևոր երկկողմ» հարցի շուրջ, հավելել է Լևիթը։

Հունիսի 5-ին տեղի է ունեցել Չինաստանի նախագահի և ԱՄՆ-ի նախագահի հեռախոսազրույցը, որը հիմնականում կենտրոնացած է եղել առևտրի թեմայի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում