Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 հունիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ պետական-իրավական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /պետական իշխանության եւ դատական մարմիններ, պետական վերահսկողություն եւ կոռուպցիայի կանխարգելում/: 

Ժամը 16:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /սոցիալական ապահովություն, նպաստներ եւ թոշակներ/: 

Պետական կառույցներ

Ժամը 08:30-ին Հանրապետության հրապարակի մոտից կմեկնեն Հանքավան, որտեղ Առողջապահության նախարարությունը, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, հունիսի 6-7-ը կազմակերպում է արտագնա սեմինար: Թեման՝ «Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների սկզբունքները. Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները»: Հանդիպմանը ներկա կլինեն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ և առողջապահության ոլորտի մասնագետներ: 

Ժամը 09:00-ին Մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը։ Այդ ժամից սկսած զուգահեռաբար կանցկացվեն մի քանի կլոր սեղան քննարկումներ։ Լիագումար նիստը կմեկնարկի ժամը 14։30-ին, Մարզահամերգային համալիրի 7-րդ հարկի դահլիճում։ ՀՀ ՏԿԵՆ, +374 10 511 354:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Ինչպե՞ս է զարգանալու կրիպտոարդյունաբերությունը Հայաստանում» թեմայով: Օրերս Ազգային Ժողովը ընդունեց կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքը, որի մի շարք դրույթներ լուրջ մտահոգություններ են հարուցում մասնագիտական համայնքում։ Ըստ մի շարք փորձագետների, օրենքը չի խթանում Հայաստանի կրիպտոարդյունաբերության զարգացումը՝ վտանգելով նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացման հնարավորությունները մեր երկրում։ Իրենց նկատառումներով և առաջարկներով կկիսվեն. Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Web3 Հայաստան հիմնադրամի տնօրեն Մետաքսե Ղամբարյանը, Layerswap-ի հիմնադիր Արամ Քոչարյանը։

Մշակույթ

Ժամը 10:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան 3, մուտքը՝ Մարշալ Բաղրամյան պող. կողմից) մամուլի ասուլիսով կտրվի Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Ասուլիսի բանախոսներ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյան, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյան‚ ջութակահար Նին Ֆեն, որը մրցույթի բացման արարողությանը կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և մրցույթի ռազմավարական հովանավոր Ֆրիդըմ Բրոքեր Արմենիայի գործադիր տնօրեն Հովակ Հովակիմյան։ Ասուլիսից անմիջապես հետո տեղի կունենա վիճակահանություն, որի միջոցով կորոշվի մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հերթականությունը։ Նույն օրը տեղի կունենա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում է հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան 122-ամյակը։

Ժամը 17:30-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա Ալբերտ Հակոբյանի «Գույնից իդեա-իդեայից գույն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 22-ը:

Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Ջութակահար Նին Ֆենը մրցույթի բացման արարողությանը կկատարի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Լրագրողները համերգասրահ են հրավիրվում ժամը 18:30-ին‚ նրանք հնարավորություն կունենան շփվելու ժյուրիի անդամների‚ մրցույթի մասնակիցների հետ։

Ժամը 19:00-ին «Զանգակ» գրատանը (Աբովյան 7) տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Ապրել» գրքի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև հեղինակը։ Նրա հետ զրույցը կանցկացնի հաղորդավար Սոնա Թորոսյանը։ Այդ օրը ժողովածուն կվաճառվի զեղչով։ newmag.am, +374 93 316688:

Հայերեն Русский

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի