Հայաստանի ԱԳ նախարարը մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Ես կարծում եմ, որ իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ։ Ինչքանով իմ տեսած հնարավորությունը կարող է իրականանալ, դա, իհարկե, բոլորովին այլ հարց է։ Ուրիշ բան, որ Հայաստանը իր կողմից ամեն ինչ անում է, որ ամեն ինչ այդ սցենարով էլ ընթանա»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում քննարկվում է այն հարցը, որ Ադրբեջանը պետք է  խաղաղ ճանապարհով հեռանա այն տարածքներից, որոնք այդ երկրի կողմից օկուպացվել են՝ Արարատ Միրզոյանն ասաց. 

«Իհարկե, կան Հայաստանի սուվերեն տարածքներ, որոնք հիմա վերահսկվում են Ադրբեջանի կողմից։ Շուրջ 208 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է խոսքը։ Մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքների վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում»։ 

Նախարարը վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի հետ ընթացքի մեջ է. «Եթե դուք ուզում եք ասել, թե այդ պրոցեսը կանգնել է, մտել է փակուղի, այդպես չէ։ Ընդհանրապես այդպես չէ։ Այսօր էլ այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև այսօր էլ քննարկում է գնում։ Եվ հույս ունեմ, որ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո այդ գործընթացը կշարունակվի նաև գետնի վրա»,- ընդգծեց Միրզոյանը։ 

Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու շուրջ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ գերիների և ապօրինի պահվող անձանց, ընդհանրապես հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր մաս են։ 

«Սա ցավոտ հարց է, երևի սա այն եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես չի ստացվում կառուցողական խոսակցություն ունենալ»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ այդ հարցում շոշափելի քայլից հետո էլ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքը շարունակվել և այսօր էլ շարունակվում է, սակայն դեռևս այդ աշխատանքները հաջողությամբ չեն պսակվել»։ 

Նախարարը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հասնելու պարագայում ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն հումանիտար հարցերը լուծելու համար։ 

Հայերեն العربية English ქართული Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին