Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 հունիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 14:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /Արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներ/: 

Ժամը 16:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եվրասիական տնտեսական միություն եւ տարածաշրջանի երկրների հետ կապեր/: 

Ժամը 17:30-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եվրոպական ինտեգրում/: 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին Արարատ քաղաքում կկայանա առաջին ռուսական կենտրոնի հանդիսավոր բացումը, որը ստեղծվել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և Արարատի քաղաքապետարանի աջակցությամբ։ Բացումը տեղի կունենա ՌԴ Դաշնային խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում, որն ընդգծում է միջտարածաշրջանային կապերը կրթական և մարդասիրական նախաձեռնությունների միջոցով զարգացնելու միտումը։ Բացման արարողությանը նախատեսված հյուրերը. ՌԴ սենատոր, Ռուսաստանի հերոս Կարելին Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (եռակի օլիմպիական չեմպիոն, Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ), ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյան, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյան, Հայրենական պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյան, ինչպես նաև՝ կրթության, գիտության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։ +(374)93-48-36-68, +(374)94-67-79-30,  Արմինե Բրսոյան

Ժամը 17:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Arlis.am կայքի 20-ամյակին նվիրված միջոցառում: 

Ժամը 18:30-ին «Հոլիդեյ ինն էքսպրեսս» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում (Փավստոս Բուզանդ 97/2, 1-ին հարկ) էստոնական Visionest ինստիտուտը Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) աջակցությամբ մեկնարկում է արտահանման ուսուցման ծրագիր՝ հայկական փոքր և միջին ձեռնարկությունների համար: Նպատակն է հնարավորություն տալ հայկական բիզնեսներին մուտք գործել միջազգային շուկա՝ ավելի պատրաստված և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքով: Բացի այդ, ժամը 18:30-ին կանցկացվի տեղեկատվական օր, որի ժամանակ հայկական ՓՄՁ-ների ներկայացուցիչներին կներկայացվեն ծրագրի բոլոր մանրամասները և ընձեռվող հնարավորությունները: Միջոցառում, որը մեկ վայրում կմիավորի եվրոպական, պետական կառույցների, դեսպանատների տարբեր ներկայացուցիչների և ձեռնարկատերերի՝ քննարկելու հայկական բիզնեսների համար առկա հնարավորությունները միջազգային շուկայում: Ավարտական փուլում մասնակիցները Visionest ինստիտուտի կողմից կստանան միջազգային վկայական: +39493942226:

Հայերեն Русский

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը