Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում  տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ 

«Այո, հանդիպումը տեղի է ունեցել, սա արդեն երկրորդ հանդիպումն է։ Քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները։ Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի այդ աշխատանքները շարունակական բնույթ կրեն։ Ես այդ հանդիպումը դրական եմ համարում»,– հայտարարեց ԱԱԾ տնօրենը։

Աբազյանը շեշտեց, որ Հայաստանն ամենաշատն է շահագրգռված շոշափելի արդյունքների ձեռքբերմամբ։

«Ես գիտեմ՝ բոլորը սպասում են։ Մենք բոլորից շատ ենք շահագրգռված։ Ցավոք, չեմ կարող ասել, արդյոք արդյունք կլինի վաղը, հինգ օր հետո, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, բայց կարող եմ վստահեցնել՝ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ»,– ասաց Աբազյանը։ 

Հարցին՝ ե՞րբ կսկսվեն որոնողական աշխատանքները Ադրբեջանի տարածքում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․  

«Ես չբարձրաձայնեմ՝ երբ կլինի, բայց նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։ 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ