2018 թվականից հետո Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է շուրջ 45 տոկոսով․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

2025 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում գրանցվել է աշխատավարձերով ապահովված 783 հազար 547 աշխատատեղ, ինչը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավել է 242 հազար 119-ով կամ 44,7 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել էր բոլոր ժամանակների աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ։ Գրանցված աշխատատեղերի թիվը կազմել էր 782 832, ինչը 192 613-ով կամ 32 տոկոսով ավել էր 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ 

2025 թվականի ապրիլին սահմանվել է նոր պատմական ռեկորդ՝ 783 547 աշխատավարձով ապահովված աշխատատեղ, ինչը 242 119-ով կամ 44.7 տոկոսով գերազանցում է 2018 թվականի ապրիլի մակարդակը։

Այսպիսով, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242 119 նոր աշխատատեղ։»,– նշեց վարչապետը։

Հայերեն العربية English فارسی Türkçe

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին